Խոզն ու ագռավը

 

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:

՞նչ ես անում,այ անգետ,-

Ագռավն ասաց վերևից,-

Խա՞ղ ես անում ծառի հետ,

Կչորանա արևից:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Այ ապերախտ կենդանի,

Ո՞վ քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,-

Ագռավն ասաց խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

 

Continue reading Խոզն ու ագռավը