Տրված թվերը գրի՛ր տառերով։

60221 –վացուն հազար երկու հարյուր քսանմեկ

35046 –եռեսունհինգ հազար քառասունվեց

57043 –հիսունյոթ հազար քառասուներեք

68007 –վացունութ հազար յոթ

600404 –վեց հարյուր հազար չորս հարյուր չորս

Continue reading

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
  2. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
  3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկար մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛

Թոթվում Թոթով լեզվով խոսել, որոշ հնչյուններ չարտասանել կամ սխալ արտասանել, թլվատել:

Զանազան Տեսակ-տեսակ, պեսպես:  Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

Խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա չէր սովորել ճիշտ խոսել, դրա համար հարցերը սխալ էր ստացվում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ինձ համար ձանրալի է շատ երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց։

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որ դարակների մեջի եղածները դնեն սեղանին։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Որ կարողանա լողա։

գԻնչո՞ւ բեղերը կատու ունեն:

Բոլոր կնդանիները, այդ թվում նաև կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Քանի որ ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև դեմքը ունի մորուք։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Պատառաքաղ – քաղցած

Հարցասիրություն – սիրուն

Հուսահատվելով – հուսալ

Զանազան – զանգ

Չարչարվում – չարաճճի

Ուսումնասիրեց – ուսուցիչ

Հայտնագործություն – գործիք

Թարսերես —  երեսառած

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները

Հարցասեր տղան

7․ Գտիր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Չարաճճի տղա

Փակվող դարակները

Մեծ սեղան

Խելացի մարդիկ

Փայլուն աչքեր

Մլավան կատու

Երկա բեղեր

Շարժվող պոչ

Գույնզգույն ձուկ

Փոքրիկ խրճիթ

հարթավան

Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIXXX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (VXIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (VVI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։

Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[4], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[5]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[6]։

Հարթավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

File:Գյուղատեղի «Աստվածընկալ», Հարթավան, ArmAg (26).JPG - Wikimedia Commons

 

 

ուշի

յուղը մինչ 1828 թվականի ռուսների կողմից գրավումը Սայյիդլի Աքսախի Մահալի վարչական կենտրոնն էր, որը բնակեցված էր նույն անվամբ թուրքական ցեղերով։ Ուշիում է գտնվում 10-րդ դարի մի փոքր եկեղեցի և ավերված վիճակում գտնվող Սուրբ Սարգիս վանքը[3]։

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է։

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

Կրթություն և Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի երկհարկանի տուն, գրադարան և բուժարան։

Գյուղի կենտրոնում է գտնվում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողը, որը կառուցվել է 1995 թվականին ճարտարապետ Վոլոդյա Բաբայանի կողմից։ Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել են ընդամենը 100 հոգի, որոնցից միայն 41-ն են վերադարձել։

2015 թվականին վերոնշյալ հուշակոթողի կողքին ավելացվեց ևս մեկ հուշարձան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-ամյակին։

Գյուղի Մշակույթի տունը երկար ժամանակ կիսավեր վիճակում էր գտնվում, սակայն 2014 թվականին վերակառուցվեց մի շարք բարերարների (նրանց մեջ հատկապես իր մեծ դերն ունի գյուղի կանադահայ բնակիչ Մ. Շարապխանյանը) և գյուղի բնակիչների ջանքերով։ Ներկայումս Մշակույթի տանը գործում է պարի, ասեղնագործության և հելունագործության խմբակներ։

Սուրբ Սարգիս վանք (Ուշի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Saint Sarkis Monastery of Ushi, Ashtarak | DestiMap | Destinations On Map

20.04.2021

Ո՞ր կտորն է պակասում։  5

Կռահի՛ր թիվը։

Ա․ Զույգ  կլոր եռանիշ թիվ է, հարյուրավորը 9 է, տասնավորը 3 է։

Պատ․՝930

Բ․ Պարունակում է 3 հարյուրյակ․  8 տասնյակ, զույգ  է, փոքր է 381-ից։

Պատ․՝380

Գ․ Ամենամեծ  քառանիշ  կենտ թիվն է։

Պատ․՝9999

Դ․ Ամենափոքր վեցանիշ կենտ թիվն է։

Պատ․՝100001

Ե․ Ամենափոքր հնգանիշ կենտ թիվն է։

Պատ․՝10001

Կազմի՛ր արտահայտությաւններ և հաշվի՛ր գումարը։

 

Թղթադրամ քանակը քանակը քանակը
50000 2 հ ատ 4 հատ 9 հատ
20000 4 հատ 9 հատ 3 հատ
10000 3 հատ 4 հատ 10 հատ
5000 2 հատ 3 հատ 4 հատ
2000 5 հատ 7 հատ 3 հատ
1000 1 հատ 2 հատ 1 հատ
ընդամենը     1.139.000 231.000 451.000 637.000

9․Լուծի՛ր խնդիրները։

Ա․ 5 կգ կարտոֆիլի և 1 կգ  սոխ գնելու համար հարկավոր է 1300 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կարտոֆիլը, եթե 1 կգ սոխն արժե 300 դրամ։

Լուծում

1300-300=1000

1000:5=200

Պատ․՝200

Որքա՞ն գումար է հարկավոր 10-ական կիլոգրամ կարտոֆիլ և սոխ գնելու համար։

Լուծում

1000×2=2000

300×10=3000

2000+3000=5000

Պատ․՝5000

Բ․ 3 կգ կաղամբի  և 1 կգ գազարի համար վճարեցին 740 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կաղամբը, եթե 1 կգ գազարն արժե 140 դրամ։

Լուծում

740-140=600

600:3=200

Պատ․՝200

Որքա՞ն գումար է հարկավոր 20-ական կիլոգրամ կաղամբ և գազար գնելու համար։

Լուծում

600×20=12000

140×20=2800

12000+2800=14800

Պատ․՝14800

Գ․ Երբ Նարեն իր գումարի կեսը տվեց Աննային, իր մոտ մնաց 400 դրամ։ Ինչքա՞ն  գումար ուներ Նարեն։

Լուծում

400×2=800

Պատ․՝800

Դ․ Երբ Դավիթը կարդաց գրքի էջերի կեսը, մնաց կարդալու 80 էջ։ Քանի՞ էջից էր կազմված գիրքը։

Լուծում

80×2=160

Պատ․՝160

 Լրացրո՛ւ պակասող թվերը։

Նվազելի 45000 9541 1452 7000 9000 47810
Հանելի 4200 562 5610 15240 6450
Տարբերություն 4780 7260 24516 10005 12000

Սյունակով հաշվելու համար

Թիվը կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հայուրյակը, հազարյակը 

Թիվը  Մոտակա տասնյակը  Մոտակա հարյուրյակը  Մոտակա հազարյակը 
5.481   5480  5500  5000
41.892   41890  41900  42000
60.147  60150  60100  60000
24.100  24110 24200  24000
348.341  348340  348300  348000
759.217   759220  759200 759000 

 

 

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

1.Գրի’ր մեկ  բառով:

 

հրաման տալ- հրամայել

բարև տալ -բարևել

լաց լինել -լացել

միտք անել — մտածել

խոսք տալ — խաստանալ

 

2.Բառերն այնպես միացրո’ւ, որ ծանոթ բառեր ստացվեն:

 

 

Վարդ, գայլ, հյուր, ցածր, դաշտ

ա

սեր, վայր, գույն, ձուկ, հասակ

Վարդագույն, գայլաձուկ, հյուրասեր, ցածրահասակ, դաշտավայր

 

 

 

 

3.Ասացվածքի բառերն առանձնացրո’ւ:

 

1.մեկձեռքովերկուձմերուկչեսբռնի

մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

2.լավությունարաջուրըգցի

լավություն արա ջուրը գցի։

 

4.Տրված վանկերով բառեր կազմի’ր:

Տախ, մեռ, րազ, մո, դա, խա, խիր, ծա, ղան, կել, ղիկ, տակ, նել, բել, ե, սե:—

Տախտակ, մեռնել, ծաղիկ, խաբել, երազ, մոխիր, դակել, սեղան։

 

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

 

1 Թռչունը շատ փոքր է:

2 Աշխարհի ամենափոքր թռչունն ապրում է Ամերիկայում:

5 Այդ պատճառով էլ նրա 5 — 6 հատը կարելի է տեղավորել ձեռքի ափի մեջ:

3 Նրան կոչում են «ճանճ – թռչուն»:

4 Այդ թռչունն ունի գույնզգույն փետուրներ:

Թռչունը շատ փոքր է: Աշխարհի ամենափոքր թռչունն ապրում է Ամերիկայում: Նրան կոչում են «ճանճ – թռչուն»: Այդ թռչունն ունի գույնզգույն փետուրներ: Այդ պատճառով էլ նրա 5 — 6 հատը կարելի է տեղավորել ձեռքի ափի մեջ:

 

  1. Գրի՛ր 5 հատ պարզ համառոտ նախադասություն։

Արեգը եկավ տուն։

Սեյրանը գնաց դպրոց։

Ճանճը թռավ։

Սոնան մրսում է։

Շունը հաչաց։

 

7․ Գրի՛ր 5 հատ պարզ ընդարձակ նախադասություն։

Արեգը հոգնած եկավ տուն։

Սեյրանը վազելով գնաց դպրոց։

Ճանճը արագ թռավ։

Սոնան շատ է մրսում։

Շունը բարձր հաչաց։

8․ Գրի՛ր 6 հատ կոչական ունեցող նախադասություն։ Կոչականը դիր սկզբում, մեջտեղում և վերջում։

Սոնա՜, իջիր ներքև։

Ժամանակին եկեք դպրոց, երեխանե՜ր։

Սեյրա՜ն, փակիր դուռը, ցուրտ է։

Անջատիր հեռուստացուցը, Արե՜գ, ավելորդ աղմուկ է։

Մի լացիր, Նարե՜։

Մի բարկացրու, Արա՜մ, մայրիկին։