Գարնանամուտ

Վերջապես երկիրն արթնացավ ձմռան ցրտաշունչ քնից։ Գարնան բույրը տարածվել էր ամենուրեք։ Հարավից վերադարձած թռչունները լցրել էին զվարթ ճռվողյունով։ Ամեն տեղ կանաչ էր ու ծաղիկ։ Կանաչազարդ մարգագետնում մատղաշ թփերի միջից աշխարհին ժպտում էին կապուտաչյա քնքուշ մանուշակն ու կարմրաթերթ կակաչը։ Արևի ոսկեզօծ ճառագայթները խաղում էին այդ նրբաթերթ ծաղիկների հետ։ Չորսբոլորը լռություն էր։ Լսվում էր միայն հովիկի քաղցրալուր ու հմայիչ նվագը։ Այն գերում էր արթնացած ծաղիկներին, որոնք մեղմօրոր նազում էին ու թեթև օրորվում։ Հովիկը ձգվում էր դաշտով մեկ և բարին մաղթում բոլորին․

-Բարի՜ լույս և ուրախ օր, քնքո՛ւշ գեղեցկուհիներ։

Continue reading Գարնանամուտ