Ընտանեկան սովորույթ

Մենք ամանորը նշում ենք ողջ ընտանիքով։ Հավաքվում ենք պապիկիս և տատիկիս տանը, գալիս են նաև մյուս հորեղբայրներս, պապիկիս քրոջ ընտանիքը։ Բոլորս միասին ձևավորում ենք ամանորյա սեղանը, պարում ենք, կեսգիշերին շնորհավորում ենք միմյանց։ Պապիկս միշտ հրավառություն է պատրաստում։ Միայն անցյալ տարի ամանորը նշեցինք մեր նորակառույց տանը։

       

մատենադարան

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածն կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։

Վանախաշը / Քյալագոշը գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է  Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Այժմ այն մեծ տարածում ունի Սյունիքում, սակայն նախկինում Հայաստանի տարբեր շրջաններում այն տարբեր եղանակներով են պատրաստել՝ պահածոյացված մսով կամ առանց դրա:

Continue reading

Իմ բնակավայրը

Ես բնակվում եմ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Այստեղ են գտնվում Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցին, Ջրվեժի արգելոցը, ուր մենք դպրոցով շատ ենք գնացել։ Մենք այստեղ ապրում ենք մեկ տարի, և ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Մեր տնից երևում են Արարատը, Արագածը, Գեղամա լեռնաշղթան։ Այստեղ նույնիսկ ծիածանն էշատ սիրուն։

Հայաստանի մարզերը

Հայաստանի հարևան երկրներն են հյուսիսում Վրաստանը՝ մայրաքաղաքը Թիֆլիս, արևելքում Թուրքիան՝ մայրաքաղաքը Անկարա, և Իրանը՝ մայրաքաղաքը Թեհրան, արևմուտքում Ադրբեջանը՝ մայրաքաղաքը Բաքու։

Continue reading Հայաստանի մարզերը

Տոհմածառ

Ըստ ավանդազրույցի, Շահսուվարյան ազգանվան ծագումն ունի մի քանի վարկած, համաձայն որոնց այն ունի 400 տարվա պատմություն։ Դրանցից մեկի համաձայն Պարսկաստանի տիրապետության տակ եղել է Սուվարի հայկական գյուղը, որի բնակիչները համարվել են ամենալավ հեծյալները։ Գյուղի ընտանիքներից մեկին շահը վարձում է որպես անձնական թիկնազոր-հեծելազոր, և որպես ազնվական տոհմի՝ շնորհվում է շահ նախածանցը։

Continue reading Տոհմածառ

Ճամփորդում ենք դեպի Բուժական, Թեղենյաց վանք

Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Թեղենյաց վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Երևանի մանկական երկաթուղի

Այս ամառ ես ոչ մի այգի չեմ  գնացել, հիմնականում եղբայրներիս հետ մեր տան բակում ենք հետաքրքիր ժամանակ անցկացրել։ Այդ պատճառով ես ընտրեցի Երևանի այգիներից մանկական երկաթուղին։ Այն հիմնվել է 1937 թվականին։ Երկաթուղին և ամբողջ այգին նախագծել է Միքայել Մազմանյանը։ Այգին նվեր է ստացել շոգեքարշ 3 մարդատար վագոններով, որն այսօր համարվում է Հայաստանի ամենահին գնացքը։ Երկաթուղու երկարությունը 2․1 կմ է, այն ձգվում է Հրազդան գետի երկայնքով։ Այգին միանում է քաղաքի կենտրոնին 2 400 մետրանոց թունելով։ Այգում կան նաև այլ ատրակցիոններ և սրճարաններ։