Գարնանամուտ

Վերջապես երկիրն արթնացավ ձմռան ցրտաշունչ քնից։ Գարնան բույրը տարածվել էր ամենուրեք։ Հարավից վերադարձած թռչունները լցրել էին զվարթ ճռվողյունով։ Ամեն տեղ կանաչ էր ու ծաղիկ։ Կանաչազարդ մարգագետնում մատղաշ թփերի միջից աշխարհին ժպտում էին կապուտաչյա քնքուշ մանուշակն ու կարմրաթերթ կակաչը։ Արևի ոսկեզօծ ճառագայթները խաղում էին այդ նրբաթերթ ծաղիկների հետ։ Չորսբոլորը լռություն էր։ Լսվում էր միայն հովիկի քաղցրալուր ու հմայիչ նվագը։ Այն գերում էր արթնացած ծաղիկներին, որոնք մեղմօրոր նազում էին ու թեթև օրորվում։ Հովիկը ձգվում էր դաշտով մեկ և բարին մաղթում բոլորին․

-Բարի՜ լույս և ուրախ օր, քնքո՛ւշ գեղեցկուհիներ։

Continue reading Գարնանամուտ

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, հետո գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն երկար ։

Ինչ որ ցանես, էն էլ կուտես։

Թանկից էժան չկա։

Continue reading

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում էին անտառում։

Continue reading

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Եղնիկը

Եղնիկը գնաց անտառ իր հարազատներին գտնելու, բայց մոլորվեց։ Նա հանդիպեց նապաստակի, ընկերացավ նրա հետ, պատմեց, որ ապրում էր փայտահատի տանը, ու փայտահատն ու իր ընտանիքը խնամում ու հոգ էին տանում նրա մասին։ Նապաստակն ասաց, որ կօգնի եղնիկին գտնել իր հարազատներին, և նրանք միասին ճանապարհ ընկան։

Մեր դպրոցի լավն ու վատը

Մեր դպրոցում շատ աշակերտ կա, ու շատ է աղմուկը, համարյա բան չի կարելի ասել ընկերոջը։ Բոլորը ընդմիջումին ու դասին խոսում են։ Դպրոցում կա կարատեի,անգլերենի ու կիթառի լրացուցիչ պարապմունք, ընտրությամբ գործունեությունից անցնում ենք ռոբոտիքս, բնագիտություն, քանդակագործություն, ոսկեգործություն, նկարչություն և այլն։Մեր դպրոցի լավ կողմերից է շատ ճամփորդելը։ Մենք այցելում ենք նոր վայրեր, տեղեկություններ ենք իմանում այդ վայրերի մասին, շատ նոր բան ենք տեսնում ու սովորում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Continue reading Երջանիկ խրճիթը