Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload/ Page 6, ex. 1, 2 (դասարանում կատարել ենք, ավարտեք, եթե կիսատ է) Page 7, ex. 3, 4, 5

Vocabulary

Poland-Լեհաստան
fairy-փերի
present-նվեր
why-ինչու
sad-տխուր
tall-բարձրահասակ
slim-նիհար

Ex.2

Vocabulary-բառարան

read-կարդալ

complete-լրացնել

question-հարց


have got-ունենալ

has got-ունենալ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

8000 + (3200: 400×100) =8800

(6500 – 200 x 30) x 450 =225.000

1800 : (80 x 50 : 20)  =9

1 x (654 x 40 + 1200 x 6) =33.360

 

 

2.Լրացրու բաց թողնված մասը, որպեսզի ավարտես համեմատումը։

14-ը  2 անգամ մեծ է 7-ից:

18-ը 3 անգամ մեծ է   6   -ից

36-ը 3 անգամ մեծ է 12-ից:

27-ը մեծ է 9-ից    3  անգամ

16-ը 4 անգամ մեծ է   4 -ից

3.Լուծի՛ր խնդիրներըը:

 

Ա․Այսօր Ռոքսի շնիկը 9 շաբաթական և 3 օրական է: Քանի՞ օրից նա կլինի 10 շաբաթական:

Լուծում

7-3=4

Պատ՝․4

 

Բ․Սաթինեն մի քանի բանան բաժանեց իր և իր 7 ընկերների միջև: Յուրաքանչյուրը ստացավ կես բանան: Քանի՞ բանան բաժանեց նա:

Լուծում

8:2=4

Պատ՝4

 

Գ․Կաղնու ծառին կա 4 մեծ ճյուղ, ամեն մեծ ճյուղի վրա կա 4 փոքր ճյուղ, ամեն փոքր ճյուղի վրա ևս 4 ճյուղ, որոնց վրա կա մեկական խնձոր: Քանի՞ խնձոր կա ծառի վրա:

Լուծում

4x4x4=64

Պատ՝․64

 

Դ․Խանութ բերեցին 24 տակառ կաթ և վաճառեցին 19 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:

Լուծում

24-19=5

Պատ՝․5

 

Ե․2016 տարեթվի թվանշանների գումարը 9 է: 2016-ից հետո ո՞ր տարեթվի թվանշանների գումարը կլինի 9:

Պատ՝․2025

 

Զ․Լուսինեն, Լիլիթը, Լալան եռյակներ են: Նրանց քույր Թերեզան 3 տարով մեծ է նրանցից: Նշված թվերից ո՞րը կարող է լինել չորս քույրերի տարիքների գումար:

Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։

Պատ՝․27

 

25,     27,     29,     30,     60

 

Է․Մաթեմատիկայի մրցույթի մասնակիցը առաջին խնդիրը լուծելու համար ծախսեց երեք րոպե, իսկ հաջորդ յուրաքանչյուր խնդիրը լուծելու համար մեկ րոպե ավելի ծախսեց, քան նախորդի: Քանի՞ րոպե ծախսեց իններորդ խնդիրը լուծելու համար:

Լուծում

3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11

Պատ՝․11

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Continue reading

1.Գտի׳ր   այն  հնգանիշ  թիվը,   որի   հարյուրավորը   8  է,   միավորը  4, իսկ  մնացած  կարգերում  գրված  է  3:

1)  33834                2)  33843                       3)  38334                 4)  34833

 

33834

Continue reading

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
  2. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
  3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկար մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛

Թոթվում Թոթով լեզվով խոսել, որոշ հնչյուններ չարտասանել կամ սխալ արտասանել, թլվատել:

Զանազան Տեսակ-տեսակ, պեսպես:  Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

Խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա չէր սովորել ճիշտ խոսել, դրա համար հարցերը սխալ էր ստացվում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ինձ համար ձանրալի է շատ երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց։

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որ դարակների մեջի եղածները դնեն սեղանին։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Որ կարողանա լողա։

գԻնչո՞ւ բեղերը կատու ունեն:

Բոլոր կնդանիները, այդ թվում նաև կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Քանի որ ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև դեմքը ունի մորուք։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Պատառաքաղ – քաղցած

Հարցասիրություն – սիրուն

Հուսահատվելով – հուսալ

Զանազան – զանգ

Չարչարվում – չարաճճի

Ուսումնասիրեց – ուսուցիչ

Հայտնագործություն – գործիք

Թարսերես —  երեսառած

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները

Հարցասեր տղան

7․ Գտիր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Չարաճճի տղա

Փակվող դարակները

Մեծ սեղան

Խելացի մարդիկ

Փայլուն աչքեր

Մլավան կատու

Երկա բեղեր

Շարժվող պոչ

Գույնզգույն ձուկ

Փոքրիկ խրճիթ

Ղազարոս Աղայան
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կպատվենք, քեզ կգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չգնաս,
Էլ չթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։
Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր։
Ինչպես ես հասկանում.
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Հորինի՛ր պատմություն «Գիշերները արթնացող արևը» վերնագրով։
Լրացրու աղյուսակը՝ բանաստեղծությունից դուրս գրելով հարցերին պատասխանող բառեր։
Ի՞նչ Ի՞նչ է անում, ի՞նչ է լինում