Մենք ամանորը նշում ենք ողջ ընտանիքով։ Հավաքվում ենք պապիկիս և տատիկիս տանը, գալիս են նաև մյուս հորեղբայրներս, պապիկիս քրոջ ընտանիքը։ Բոլորս միասին ձևավորում ենք ամանորյա սեղանը, պարում ենք, կեսգիշերին շնորհավորում ենք միմյանց։ Պապիկս միշտ հրավառություն է պատրաստում։ Միայն անցյալ տարի ամանորը նշեցինք մեր նորակառույց տանը։