Գարնանամուտ                 Համո Սահյան

Գարնանամուտ                 Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Գարնանամուտ                 Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

2.Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

 արթնացել,գլխովեն անում, հրճվում են, արթնանու են,ծիծաղում է,հանում է, բանում է, խոստանում է, ասում է, ձայն են տալիս

3.Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, ծիծեռնկը եկել է։

Երբ ծառերը ծաղկում են, տերևները կանաչում են։

Երբ արևը ժպտումը է, ես տաքանում եմ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով