Եթե մի թիվը ամբողջությամբ չի բաժանվում մեկ այլ բնական թվի
վրա, ապա արդյունքում ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)
Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ
Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի
քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։
Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3
Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական
թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4
մնացորդները։

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 18 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։
18×4+3=72+3=75
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 26 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։
26×5+1=131
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 2։
33×9+2=270+27=297+2=299
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
725-ի բաժանելիս։
724

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
106-ի բաժանելիս։
105

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
31

7)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 3-ի և 9-ի։
9

8)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 6-ի և 8-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
42

9)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 16 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 10։
26

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 41,
մնացորդը՝ 3։
29

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով