Գարնանամուտ                 Համո Սահյան

Գարնանամուտ                 Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Գարնանամուտ                 Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

2.Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

 արթնացել,գլխովեն անում, հրճվում են, արթնանու են,ծիծաղում է,հանում է, բանում է, խոստանում է, ասում է, ձայն են տալիս

3.Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, ծիծեռնկը եկել է։

Երբ ծառերը ծաղկում են, տերևները կանաչում են։

Երբ արևը ժպտումը է, ես տաքանում եմ։

 

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։

Արևածաղկի դեղին գլուխը նայում է արեգակին։
Գլուխը նայում է։
Շինարարները ավարտեցին դպրոցի շենքի կառուցումը։
Շինարարները ավարտեցին։
Փորձված նավապետը հմտորեն անցկացրեց իր նավը բարձր ալիքների միջով։
Նավապետը անցկացրեց։

Ամանորը Ավստրալիայում

Ինչպես ամբողջ աշխարհում, Ավստրալիայում նույնպես ամանորը նշում են հունվարի մեկին: Բնակիչները զարդարում են տները լույսերով, տոնական խաղալիքներով: Քանի որ Ավստրալիայում շատ տաք է, եղևնի չի աճում դրա համար էլ զարդարում են իրենց խորհրդանիշը համարվող մետրոսիդերոս ծառը: Ձմեռ պապը գալիս է կենգուրուներով կամ սերֆինգի տախտակով: Պարտադիր ուտեստը կարկանդակն է, որի մեջ խոհարարը կոպեկ է դնում. ում ընկնում է կոպեկը, նա այդ տարի ամուսնանում է: Ավստրալիան հայտնի է իր հրավառություններով, որոնք լինում են երկու անգամ` երեկոյան ժամը 9-ին երեխաներով ընտանիքների համար և 24:00-ին, որոնք ավարտվում են երաժշտական խրախճանքներով:

Խոզն ու ագռավը

 

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:

՞նչ ես անում,այ անգետ,-

Ագռավն ասաց վերևից,-

Խա՞ղ ես անում ծառի հետ,

Կչորանա արևից:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Այ ապերախտ կենդանի,

Ո՞վ քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,-

Ագռավն ասաց խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

 

Continue reading Խոզն ու ագռավը